
Յուրգեն Կլոպն ուզում է Բուֆոնին տեսնել «Լիվերպուլում»

Ինչպես մեկ տրանսֆերով էականորեն բարձրացնել թիմի միջին տարիքը: «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կանցկացնի մամուլի ասուլիս, որում, հնարավոր է, կհայտարարի կարիերան ավարտելու մասին: Բայց կա հավանականություն, որ Ջիջին կհայտնի ընդամենը Թուրինից հեռանալու մասին:
Նախօրեին իտալացի լրագրող Բրունո Լոնջին հաղորդել էր Top Calcio 24-ի եթերում, որ Բուֆոնն առաջարկ ունի եվրոպական մի թոփ-ակումբից, որը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում:
Ըստ Premium Sport-ի տեղեկության՝ խոսքը գնում է «Լիվերպուլի» մասին: «Կարմիրները» 40-ամյա իտալացուն առաջարկել են պայմանագիր մեկ մրցաշրջանի համար:
Մայիսի 26-ին «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղա «Ռեալի» հետ:
Բուֆոնը «Յուվենթուսի» հետ 3 անգամ հասել է մինչև ՉԼ-ի եզրափակիչ և 3 անգամ էլ պարտվել է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը