Մայիսի 20-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կայցելի ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոց՝ տեղում խնդիրներին ծանոթանալու նպատակով։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 19-ին ընդունել է ՀՀ Արտաքին գործերի նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, բարերար տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ։
Մայիսի 18-ին ժամը 14:00-ի սահմաններում Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ՝ 1984թ. ծնված Մ.Գ-ն, վարելով «ՎԱԶ-2109» ավտոմեքենան Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ձախ շրջադարձ կատարելու ժամանակ բախվել է Մարտունի քաղաքի բնակիչ՝ 1990թ. ծնված Ա.Օ-ի վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենային:
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Հանրապետության Պետական Խորհրդի նախագահ և Նախարարների Խորհրդի նախագահ պարոն Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին՝ Հավանայի օդանավակայանի մերձակայքում օդանավի ողբերգական կործանման կապակցությամբ։
Բանակին կարագի անվան տակ սպրեդ մատակարարելու վերաբերյալ քրեական գործը դատական հանգուցալուծում է ստանալու, այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին, հայտարարել է ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Մայիսի 19-ին` հատկապես կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում, 21-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով ապրիլին ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։
Մայիսի 17-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները համագործակցելով ոստիկանության Կապանի բաժնի գործընկերների հետ բացահայտեցին պաշտոնեական դիրքի չարաշահմամբ՝ ընդհանուր շուրջ 3,650,000 դրամի յուրացման դեպք։
Վինձորի դղյակի Սուրբ Գեորգի մատուռում մեկնարկում է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը:
Մայիսի 19-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին ու ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի նոր տեղակալներին:
Այս օրերին ոստիկանության բաժիններ ու ստորաբաժանումներ են բերվել բազմաթիվ, այսպես կոչված, քրեական «հեղինակություններ» ու «օրենքով գողեր»:
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հերքել է տարածված տեղեկությունները, թե ԱՄՆ FBI-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչները եկել են Հայաստան։
Ստեփանակերտում մայիսի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մասիս Մայիլյանի հանդիպումը:
Ճանապարհային ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Վերջին օրերի որոշ հայտարարությունների թյուրըմբռնման պատճառով, հանրության մեջ կարծիք է ձևավորվել, թե հանրապետության ճանապարհների արագաչափ և տեսանկարահանող սարքերը չեն գործում ու չեն արձանագրում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները:
Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել ուղիղ եթերների հեռարձակումների առնչությամբ։
Մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հարաբերական կայուն իրադրությունը մնացել է անփոփոխ:
Հայկական ծագման ամերիկացի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի և Ջեյմ Ռոբինսոնի համահեղինակությամբ «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը թարգմանվել է հայերեն, այն լույս կտեսնի այս տարվա ընթացքում:
Հայաստանում նախկինում կատարված հանցագործությունների գործող կոռուպցիոն շղթաների հայտնաբերման գործողություններ են իրականացնում: aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը։
Մայիսի 17-ին՝ ժամը 11-ն անց 25-ի սահմաններում, 1-02 ահազանգած քաղաքացին հայտնեց, որ 3-րդ գյուղից գերեզմաններ տանող ճանապարհին՝ հոսանքալարերի համար փորված փոսում մարդ է այրվում։
Այսօր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ցույց տվեց կառավարական առանձնատունը, որտեղ հիմա ինքն ապրում է իր ընտանիքի հետ:
Նախագահ Արմեն Սարգսյանը «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանին հորդորել է չվտանգել առողջությունն ու դադարեցնել հացադուլը:
Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ցուցադրում է կառավարական ամառանոցը:
Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի սիրելի զինծառայողներ. այսօր ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ` մեր համատեղ ծառայության համար:
Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիսում դպրոցական ավտոբուս է շուռ եկել, հոսպիտալացվել է շուրջ 30 մարդ:
Թանգարանային գիշերը՝ մայիսի 19-ին, բաց կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանը:
Կուբայի Հավանա քաղաքից դեպի Օլգին ուղևորվող ինքնաթիռի կործանվելու հետևանքով 110 ուղևորներից երեքը ողջ են մնացել:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին մասնակցել է Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի նորակառույց համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արևելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու՝ արդարադատության նախարարություն կատարած այցի ժամանակ նախարարության ղեկավարությանն է փոխանցվել այն անձանց ցանկը, որոնց ԵՄ հայաստանյան ներկայացուցչությունը համարում է քաղբանտարկյալ:
Մայիսի 19-ին, ժամը 10:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում այրվում է կրպակ: