ԵՊՀ-ում վերջին մի քանի ամիսներին իրավիճակը փոխվել է, և չսովորելու պատճառով համալսրանից դուրս են մնում տասնյակ ուսանողներ: «Ազատություն ռադիոկայան»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում անդրադառնալով վատ առաջադիմություն ունեցող ուսանողների բուհերից դուրս չմնալու խնդրին` այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները որոշակի ազդեցություն կունենան նաև Հայաստանի տնտեսության վրա: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները 2017թ. նախորդ տարվա համեմատ աճել են 14.6 տոկոսով: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ավանդույթի համաձայն` մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի տարեդարձը կնշանավորվի գեղեցիկ համերգով:
ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ – վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում` «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում և ՌԴ ԶՈՒ ականազերծման միջազգային կենտրոնում անցկացվող ականազերծման միջազգային 3-րդ համաժողովին:
Միացյալ Նահանգները մտադիր է աննախադեպ ճնշում գործադրել Իրանի վրա, այդ թվում՝ կիրառել պատմության մեջ պատժամիջոցների ամենախիստ ռեժիմը, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքական ուղեգիծը:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների նախապատրաստման և պլանավորման եզրափակիչ համաժողովին, քննարկումներին ու կազմակերպչական հարցերի ճշտմանը:
Ապրիլի 22-23-ից սկսված տասնյակ հազար քաղաքացիների կողմից եղել է ավանդների խզում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը
ՀՀ ԿԳՆ-ն ՊՆ-ի և ուսանողական խմբերի հետ համատեղ քննարկումների արդյունքում փորձում է գործող օրենքի շրջանակներում մեղմել ուսանողներին տարկետման տրամադրման չափանիշները:
Դանիայի ներգաղթի ու ինտեգրացման նախարար Ինգեր Ստոյբերգը Ռամադանի պատվիրանները կատարող մուսուլմաններին, որոնք հրաժարվում են ուտելիքից ու խմիչքից, կոչ է արել արձակուրդ գնալ, որպեսզի վտանգներ չստեղծեն թագավորության մնացած բնակիչների համար:
Նախարարները նախագահականում երդվում են. (Ուղիղ միացում). tert.am
Հայաստանում այլընտրանքային կրթության զարգացման ու կրթական համակարգի բարելավման նպատակով ստեղծվել է «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միություն», որը ձևավորվել է ՀՀ կրթական ոլորտի մի շարք ներկայացուցիչների՝ ուսումնական հաստատությունների և անհատների նախաձեռնությամբ:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) մասնակիցների թվաքանակն այս տարի, ըստ կանխատեսումների, կկազմի մոտավորապես 15 հազար:
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ ավարտական փուլում են «Վերջին զանգ»–ի և «Վերջին դաս»-ի` մայիսի 25-ին նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու աշխատանքները։
Պաղեստինը կոչ է արել արաբական երկրներին՝ փակել իրենց դեսպանատները Գվատեմալայում եւ հրաժարվել այդ երկրից կարդամոնի ներմուծումը ի պատասխան լատինամերիկյան պետության դիվանագիտական ներկայացուցչությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր Գրետա մայրիկի հուղարկավորությունից հետո սպարապետի տանը միասին քննարկում են անցկացրել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացրած անձանց ինքնությունը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․մայիսի 22-ին ժամը 10։00-20։00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Ոսկեհատ, Ուջան, Արագածոտն, Նոր Եդեսիա, Շամիրամ և Ագարակ գյուղերի ջրամատակարարումը:
Մայիսի 21-ին, ժամը 13:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատաքից ազատվել է ՊՊ ծառայության առաջին տեղակալը:
Հարյուր հազարավոր մարդիկ, Մադրիդի գրեթե ամբողջ արեւելյան մասը, առանց ջրի են մնացել վթարի պատճառով:
Մայիսի 20-ին, ժամը 23.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 41 հասցեի մոտ «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի և էլեկտրասյանը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Կա մի երկիր, որը համարում է մեզ իր թշնամին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:
ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչներն այսօր ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, ինչպես նաև ներկայացրեցին ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Բաքվի Elite առևտրի կենտրոնին մոտ գտվող սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել:
Աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն, ով համաձայնել է աջակցել Հայաստանին տնտեսությունը զարգացնելու հարցում, կարծում է՝ այստեղ ապրող երիտասարդությունը պետք է քաղաքականության մեջ իր ներգրավվածությունը վերածի փոփոխությունների դրական թրենդի:
Մայիսի 19-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Գոգավան-Տաշիր ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը բաց նամակ է գրել Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանին: Նա իր գրառմանը կցել է նաև այս նկարը: