Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 21-ին, ժամը 17.10-ին, Մին Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Թագուհի Գ.-ն:
Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև մի պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամների` մյուս պետությունում զբաղվածության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը մայիսի 23-ին պաշտոնապես կհայտնի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի տեղափոխության մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին՝ ծննդյան տարեդարձի առիթով:
Բացառված չէ, որ ապագայում Եվրամիությունն ազատվի «ավազով պարկերի» վերածված ինդիվիդուալիստ-պետություններից:
ԱԺ-ում քննարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 21-ին, ժամը 20.00-ին, Բյուզանդի փողոցում գտնվող սրճարանից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Սահակ Ք.-ն,:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Ավանի վարչական շրջանի տարածքում 2018թ. ապրիլի 20-22-ին տեղի ունեցած բռնությունների բոլոր հանգամանքները, մասնակից անձանց ինքնությունը։
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության փուլին:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Airbus A330 մարդատար ինքնաթիռը, որը Սաուդյան Արաբիայի Մեդինա քաղաքից մեկնել էր Բանգլադեշի մայրաքաղաք Դաքա, հարկադիր վայրէջք է կատարել Ջիդա քաղաքում, որը գտնվում է թագավորության արեւմուտքում:
«Ես մտահոգվելու տեղիք չունեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը (Նովո)` խոսելով նոր կառավարության կողմից կոռուպցիոն բացահայտումների մասին:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական հաքերները կրկին ակտիվացել են, վերջին օրերին մեծ թվով ֆեյսբուքյան և ինստագրամյան հաշիվներ են կոտրել։
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն առաջին մեկնաբանությունն է արել խորհրդարանական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ընտրացուցակում ընդգրկվելու առնչությամբ:
«Ընդհանրապես չեմ վախենում ոչնչից, որովհետև ապրել եմ էնպես, ինչպես գտել եմ ճիշտ, ապրել եմ իմ խղճի և իմ դաստիարակության համաձայն: Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, ես նորից եմ ասում` ինքս հանգամանորեն բազմիցս պատասխանել եմ այդ հարցերին, և երբ որ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, որը ժամանակի ընթացքում ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա»:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելի միջեւ Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ համագործակցությունը, տարածաշրջանի իրադրությունը եւ առեւտրատնտեսական հարաբերությունները:
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը հորդորում է ոլորտում կոռուպցիոն դրսևորումների առկայության դեպքում հայտնել [email protected] էլ-հասցեով:
Վենեսուելայի նախագահի կայացած ընտրությունները սոսկ սաստկացրել են ճգնաժամը երկրում, ընդդիմությունը պնդելու է տարեվերջին նախագահի ընտրությունների անցկացումը:
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը մտավախություն չունի ԱԱԾ պետի խոստացած կոռուպցիոն բացահայտումների կապակցությամբ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ս.Սարոյանը նշեց, թե ավելի լավ կլինի, որ բացահայտումներ լինեն:
Գերմանիան ի գիտություն է ընդունել իրանական թեմատիկայի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի ելույթը, բայց չի փոխել դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագիրը կատարելու անհրաժեշտության հարցում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն եւ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը պայմանավորվել են երկկողմ ռազմավարական երկխոսություն սկսել համագործակցության հանգուցային ոլորտների շուրջ:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց նոր պատգամավորներին, որոնք փոխարինելու են ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցված պատգամավորներին:
Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյա նիստը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) Միացյալ Նահանգներին սպառնացել է «դատական հետապնդմամբ» ի պատասխան Իրանի վրա ճնշումը շարունակելու եւ հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի վերջերս արած հայտարարությունների:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից կրկին առաջադրվել է հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «170-ից ավելի փաստաբաններ դիմել են նախագահ Արմեն Սարգսյանին` առաջարկելով ԱԺ-ին որպես ՍԴ անդամի թեկնածու առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հիշում եք, ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների՝ ձայնային նռնակների արձակման հետեւանքով մարմնական վնասվածքներ էին ստացել 54 հոգի, այդ թվում եւ 6 ոստիկաններ:
Մայիսի 21-ին՝ ժամը 15։43-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքին հարակից սարերում գայլերը հոշոտել են մոտ 100 մանր եղջերավոր անասուն (ոչխար)՝ վնասել են մոտ 40 ոչխար, սատկել են մոտ 60 ոչխար։