Մայիսի 22-ին, ժամը 12:56-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի թիվ 7 փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սպանության սպառնալիք:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, որը հոսպիտալացվել է թոքերի բորբոքումով, ապաքինվում է:
«Լինելով Հայաստան-Իսրայել խորհրդարանական խմբի անդամ՝ կարող եմ հավաստել, որ հիմա Հայաստան-Իսրայել հարաբերությունները գտնվում են շատ բարձր տեմպով զարգացման ուղում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Լևոն Երանոսյանն ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Աղասի Կիրակոսյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ նշանակելու վերաբերյալ:
Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը նաև ներկայացրեց Իսրայել կատարած այցերի ընթացքում քննարկված հարցերը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ «Իսլամական համագործակցություն կազմակերպության» (ԻՀԿ)երկրները կբոյկոտեն իսրայելական ապրանքները:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին՝ ծննդյան տարեդարձի առիթով: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մուշեղ Ղազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
«Անկեղծ ասեք՝ վերջին 3-4 տարում կենսաթոշակ ավելացնելու հնարավորություն եղե՞լ է, թե՞ ոչ»,- հարցով հիմնական զեկուցողին դիմեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:
Ինդոնեզիայի Ճավա կղզում գտնվող Մերալի հրաբուխը մայիսի 22-ի առավոտյան մոխիր է արտանետել 3,5 հազար մետր բարձրություն, կատարվում է բնակչության տարհանում:
Ինչպես տեղեկացրել էինք` մայիսի 20-ին, ժամը 21.00-ին, «Տոյոտա», «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները Երևանի Ագաթանգեղոսի և Մ. Խորենացու փողոցների խաչմերուկում վրաերթի էին ենթարկել 10-ամյա տղայի և 59-ամյա կնոջ, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
«Դա կարևոր հայտարարություն էր և դա միշտ է ասվել, որ մինչև Արցախը չմասնակցի բանակցություններին, առաջընթաց անհնարին է: Դա նոր չէ, դրա մասին համանախագահները միշտ ասել են, որ ուշ, թե շուտ Արցախը պետք է բանակցի»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Սանասարյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում:
Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ փոփոխության չի ենթարկվել: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Մայիսի 22-ին, ժամը 04:00-ին տեղեկություն է ստացվել, որ ջրալցվել են Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի Գալշոյան փողոցի թիվ 22 տանը հարակից անասնագոմը (սատկել է 2000 ճուտ), այլ անասնագոմեր և 1-ին փողոցի մի շարք տներ. փլուզվել է Խաչատրյան փողոցի թիվ 34 տան պարիսպը (մոտ 25 քմ):
«Միացյալ Նահանգները և Իսրայելը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը». հեղինակավոր Bloomberg պարբերականում իր հոդվածն այսպես է վերնագրել խմբագիր և սյունակագիր Թերեզա Ռաֆայելը:
ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջիկա օրերին նիստ կգումարի և կընտրի խմբակցության ղեկավարին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելքի» նորընտիր պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
ՀՀ Արարատի մարզի դատախազությունում վերացվել է զանգվածային հավաքներին մասնակցելու պատճառով դպրոցի փոխտնօրենի կողմից աշակերտին հարվածելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և քրեական գործ է հարուցվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սամվել Ավետիքյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Հովհաննես Հովհաննիսյանը և Արևիկ Անափիոսյանը նշանակվել են կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոններում:
Հարկադիր կատարման ծառայությունը սույնով տեղեկացնում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի մարտի 28-ի դատավճռով ճանաչել և հռչակել է Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Էդուարդ Կարախանյանի անմեղությունը՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Մելիքյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար։
Կուբայում ավիաաղետից փրկված երեք կանանցից մեկը մահացել է ստացած վնասվածքներից:
Ես չեմ հավատում ոգեշնչմանը, հավատում եմ քրտնաջան աշխատանքին։ Ես վարպետի պես աշխատում եմ յուրաքանչյուր բառիս վրա, հղկում յուրաքանչյուր արտահայտություն։
Իրանում տասնհինգ մարդ է մահացել, ավելի քան հազարը տուժել սնկերից թունավորվելու հետեւանքով:
Լոնդոնի «Արսենալ»-ը ընթացիկ շաբաթը ընթացքում կհայտարարի նոր մարզչի անունը:
Միջազգային հանրակցությունը պետք է կարգավորի տնտեսական հարաբերություններն ու առեւտուրը Իրանի հետ՝ կատարելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ):
Մեղադրանքի պաշտպանության ոլորտում աշխատանքի արդյունավետության կարևոր չափանիշ համարելով արդարացման դատավճիռների, մեղադրանքը վերաորակող մեղադրական դատավճիռների վիճակագրությունը և բովանդակությունը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում դեռևս 2016 թ. հատուկ ուսումնասիրվել և դեկտեմբերին հրավիրված կոլեգիայի նիստում ամփոփվել էին 2015 թ. կայացված արդարացման դատավճիռները՝ դրանց հիմքում ընկած՝ օրենքի մեկնաբանության և կիրառության օրինաչափ խնդիրները վեր հանելու և լուծելու նպատակով: