Բաժիններ՝

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հրաժարական է տվել

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նելլի Մանուչարյանի հայտարարության մեջ նշված է. «Հարգելի՛ գործընկերներ,

ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնում երկարամյա գործունեությունից հետո հեռանալու որոշում եմ կայացրել և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ համատեղ արդյունավետ աշխատանքի, գործընկերային ու ընկերական ջերմ փոխհարաբերությունների համար, շնորհակալ եմ նաև Պետական եկամուտների կոմիտեի արձանագրած բազմաթիվ ձեռքբերումներում ձեր էական ներդրման համար:

Վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակվելու է, բոլորիս հաջողություն ու նոր ձեռքբերումներ եմ մաղթում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս