Վթար Ազատավան գյուղում. կա տուժած

Մայիսի 21-ին, ժամը 13:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Goif» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Խ., ծնված 1972թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևոր Գ. Մ.-ին (1970թ.): Տուժածը հոսպիտալացվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031