
Առանց շասսիի մարդատար հանրանավը վայրէջք է կատարել Ջիդայում

Airbus A330 մարդատար ինքնաթիռը, որը Սաուդյան Արաբիայի Մեդինա քաղաքից մեկնել էր Բանգլադեշի մայրաքաղաք Դաքա, հարկադիր վայրէջք է կատարել Ջիդա քաղաքում, որը գտնվում է թագավորության արեւմուտքում:
Այս մասին հայտնել է Asharq Al-Awsat թերթը: Ավիափոխադրողի ներկայացուցիչ Աբդել Ռահման աթ Թեյիբի խոսքով՝ թռիչքից հետո օդանավի հրամանատարը, որտեղ գտնվում էին 141 ուղեւոր եւ անձնակազմի 10 անդամ, հայտնել է «առջեւի շասսիի հիդրավլիկ մեխանիզմի անսարքության» մասին:
Ավիաընկերությունում նշել են, որ շասսին դուրս հանելու մի քանի փորձերից հետո ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել առանց դրա օգտագործման: Վայրէջքից հետո ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին տարահանել են փչովի սանդուղքներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: