
«Ես մտահոգվելու տեղիք չունեմ». Նահապետ Գևորգյանը` կոռուպցիոն բացահայտումների մասին

«Ես մտահոգվելու տեղիք չունեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը (Նովո)` խոսելով նոր կառավարության կողմից կոռուպցիոն բացահայտումների մասին:
Ըստ նրա` այդ բացահայտումներն իր հետ չեն առնչվի:
Թե ո՞վ ունի մտահոգվելու պատճառ հարցին ի պատասխան՝ Ն.Գևորգյանը խորհուրդ տվեց դիմել հայտարարողներին:
Նա նշեց, որ նորմալ չէ, երբ երկրում 350 անձանց անունով խոշոր ձեռներեցություն է իրականացվում, իսկ այդ մարդիկ տեղյակ չեն: Սակայն իր մեղավորությունը Ն.Գևորգյանը չի տեսնում: