Բաժիններ՝

ԱՄՆ-ը և Հունաստանը ռազմավարական երկխոսություն են սկսում գործակցության հանգուցային ոլորտների շուրջ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն եւ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը պայմանավորվել են երկկողմ ռազմավարական երկխոսություն սկսել համագործակցության հանգուցային ոլորտների շուրջ:

Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը՝ ամփոփելով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչություների ղեկավարների՝ Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքները:

«Պետքարտուղար Փոմպեոն եւ նախարար Կոտզիասը քննարկեցին երկկողմ հարաբերությունների գերազանց վիճակը եւ համաձայնեցին ռազմավարական երկխոսություն սկսել համագործակցության հանգուցային ոլորտների շուրջ:

Պետքարտուղարը բարձր գնահատեց Հունաստանի առաջատար դերը տարածաշրջանում, այդ թվում՝ Բալկաններում եւ Արեւելյան Միջերկրականում խնդիրների կարգավորմանն ուղղված նրա ջանքերը»,- նշել է Նաուերթը տարածված կարճ հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ Փոմպեոն հավաստիացրել է Կոտզիասին, որ «ԱՄՆ-ը պատրաստ է այսուհետեւ էլ աջակցություն ցուցաբերել Հունաստանի տնտեսության վերականգնման ջանքերին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031