Բաժիններ՝

Վենեսուելայի խորհրդարանը նախագահի նոր ընտրություններ է ակնկալում տարեվերջին

Վենեսուելայի նախագահի կայացած ընտրությունները սոսկ սաստկացրել են ճգնաժամը երկրում, ընդդիմությունը պնդելու է տարեվերջին նախագահի ընտրությունների անցկացումը: Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի Ազգային ասամբլեայի ղեկավար Օմար Բարբոսան:

«Մենք կպայքարենք տարվա վերջին եռամսյակում ընտրությունների անցկանցման համար»,- հայտարարել է Բարբոսան: 2015 թվականի դեկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքներով Վենեսուելայի կառավարող կուսակցությունը կորցրել է վերահսկողությունը խորհրդարանի նկատմամբ:

Տեղերի մեծամասնությունն ստացել է «Դեմոկրատական միասնության կլոր սեղան» դաշինքը, իսկ իշխանությունները, կորցնելով խորհրդարանի վերահսկողությունը, պարզապես այն հանել են որոշումների ընդունման համակարգից՝ բոլոր օրենսդրական լիազորությունները հանձնելով հատուկ գումարված եւ նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ լոյալ Ազգային սահմանադիր ժողովին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031