Բաժիններ՝

Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է. ադրբեջանական հաքերները կրկին ակտիվացել են. ինչ անել

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական հաքերները կրկին ակտիվացել են, վերջին օրերին մեծ թվով ֆեյսբուքյան և ինստագրամյան հաշիվներ են կոտրել։

«Առաջինը՝ էլեկտրոնային փոստերում, որոնք իբր Ֆեյսբուքից և Ինստագրամից են գալիս, հղումները մի սեղմեք, նույնիսկ եթե ձեզ ինչ֊-որ լավ բան են առաջարկում, կամ վախեցնում են, որ կփակեն ձեր հաշիվը: Եթե նման բան լինի, դուք նույնը կստանաք ծանուցման ձևով՝ հենց Ֆեյսբուքի ու Ինստագրամի մեջ»,- գրում է փորձագետը:

Երկրորդը՝ նույնը, եթե ոչ թե փոստով է գալիս, այլ, օրինակ, ինչ-որ, իբր Ֆեյսբուքի ու Ինստագրամի թիմի անունից գրող էջից կամ հաշվից, պետք չէ սեղմել որևէ հղման վրա։

«Երրորդ՝ միացրեք երկփուլային, կոդով մուտքը, եթե գլուխ եք հանում։ Այս դեպքում գաղտնաբառը եթե նույնիսկ գողանան, մտնել չեն կարողանա ձեր մոտ»,- նշում է Մարտիրոսյանը: Նա խորհուրդներ է տալիս, թե ինչ անել, եթե արդեն կոտրել են ֆեյսբուքյան էջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս