
ՊՍԺ-ն Բուֆոնի հետ պայմանագիր կնքելու մասին կհայտնի մեկ օրից

Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը մայիսի 23-ին պաշտոնապես կհայտնի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի տեղափոխության մասին: Այս մասին գրում է Football Italia-ն: Նախնական տեղեկությունների համաձայն պայմանագիրը Բուֆոնի հետ կլինի 2 տարով:
Ջանլուիջի Բուֆոնը Թուրինի «Յուվենտուս»-ի կազմում անցկացրել է 17 մրցաշրջան և 9 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 4 անգամ տիրացել է Իտալիայի և 5 անգամ՝ Սուպերգավաթին: