«Ավելի լավ, ես ուրախ եմ, թող ժողովուրդը տեսնի` էս պետությունից ով ինչ ա տարել». Սեյրան Սարոյան
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը մտավախություն չունի ԱԱԾ պետի խոստացած կոռուպցիոն բացահայտումների կապակցությամբ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ս.Սարոյանը նշեց, թե ավելի լավ կլինի, որ բացահայտումներ լինեն:
Հարցին` կարո՞ղ է դրանք ձեզ էլ առնչվեն, Ս.Սարոյանը պատասխանեց. «Չէ»:
Դիտարկմանը, թե նախկինում էլ մամուլում սկանդալային հրապարակումներ են եղել, Ս.Սարոյանը հարցով պատասխանեց. «Ո՞ր, ո՞ր մասով կարա լինի, գնացեք սաղ նայեք»:
«Ավելի լավ, ես ուրախ եմ, թող ժողովուրդը տեսնի` էս պետությունից ով ինչ ա տարել»,- ասաց Ս.Սարոյանը: