
Վահե Գրիգորյանը ՍԴ անդամի թեկնածու կառաջադրվի միայն մի դեպքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «170-ից ավելի փաստաբաններ դիմել են նախագահ Արմեն Սարգսյանին` առաջարկելով ԱԺ-ին որպես ՍԴ անդամի թեկնածու առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանին: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Վահե Գրիգորյանին, որը, սակայն, նշեց.
«Այդ մասին խոսք կարող է գնալ, եթե դրա ընտրությունը կատարվի փաստաբանների կողմից առաջարկվող մրցութային ընթացակարգով: Մինչեւ այդ մրցութային ընթացակարգը չլինի, այսինքն, մինչեւ չդադարեցվի թեկնածությունների կամայական ընտրությունը` անկախ նրանից, թե թեկնածուները կընտրվեն մասնագիտական խորհուրդների հիման վրա, թե այլ մարմնի կողմից, ես մինչեւ այդ նախընտրում եմ չքննարկել:
Ես սպասում եմ մինչեւ այդ ընթացակարգի ներդրումը, իսկ դրանից հետո կառաջադրվեմ»: Հարցին, թե ցանկություն ունի դառնալու ՍԴ անդամ, Գրիգորյանն ասաց. «Այո՛, բայց միայն այդ ընթացակարգի ներդրումից հետո»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: