Բաժիններ՝

Ազգայնականները որոշել են Թուրքիայի նախագահական ընտրություններում առաջադրել Էրդողանի թեկնածությունը

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը որոշում է կայացրել նախագահական ընտրություններին առաջադրել գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Խմբակցության հանդիպումը տեղի է ունեցել դռնփակ: Ակնկալվում է, որ ազգայնականները Բարձրագույն ընտրական հանձնաժողովին կդիմեն մայիսի 4-ին:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թեպետ պաշտոնապես դեռևս դիմում չի ներկայացրել, սակայն հայտնի է, որ դրա թեկնածուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, ում թեկնածությանը սատարելու մասին ավելի վաղ հայտարարել էր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին:

Թուրքիայի «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեներն նախագահական ընտրություններում իր թեկնածության գրանցման նպատակով մայիսի 2-ին պաշտոնապես դիմում է ներկայացրել Բարձրագույն ընտրական հանձնաժողովին: Իր թեկնածուին առաջադրել է նաև «Վաթան» («Հայրենիք») կուսակցությունը. քաղաքական ուժի նախագահի թեկնածուն «Վաթան»-ի ղեկավար Դողու Փերինչեքն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031