Բաժիններ՝

ՍԱՊԾ բոլոր սահմանային կետերն աշխատում են անխափան

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բոլոր սահմանային կետերն աշխատում են անխափան:

«Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության սահմաններին առաջացել են սննդամթերքով լի բեռների կուտակումներ՝ կապված վերջին իրադարձությունների և ճանապարհների փակ կամ դժվարանցանելի լինելու հետ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անցնում է աշխատանքային հատուկ ռեժիմի:

Այսպես. Ծառայության ենթահսկման ներմուծվող և արտահանվող բոլոր բեռների ձևակերպումները ժամանակին ու արագ ապահովելու, ինչպես նաև հնարավոր կուտակումները բացառելու նպատակով՝ Ծառայության համապատասխան ստորաբաժանումները՝ սահմանային բոլոր հսկիչ կետերը, սպասարկման կենտրոնը, նմուշառման բաժիները, ինչպես նաև մարզային կենտրոնների համապատասխան ստորաբաժանումները, կգործեն աշխատանքային 24-ժամյա ռեժիմով:

Անկախ ստեղծված իրավիճակից, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականություններն ու գործառույթները»,- ասվում է ՍԱՊԾ հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031