
Նիկոլ Փաշինյանն Արամ Ա-ի հետ քննարկել է ներքաղաքական իրավիճակը և հնարավոր լուծումները

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանն հայտնում է, որ հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Իր ֆեյսբուքյան էջում Ն. Փաշինյանը գրում է. «Քիչ առաջ ինձ զանգահարեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ Վեհափառը ողջունում է մեր շարժումը։ Նրա հետ քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր լուծումները»։