Բաժիններ՝

Միջերկրական ծովում ինը միգրանտների մարմիններ են գտել նավակում

Տրիպոլիից արեւմուտք ընկած ափամերձ շրջանում ինը միգրանտների, այդ թվում մեկ երեխայի մարմիններ են գտել նավակում, որոնք զոհվել են Լիբիայից Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս: Այդ մասին մայիսի 2-ին լրագրողներին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) իտալական բաժանմունքի ներկայացուցիչ Ֆլավիո դի Ջակոմոն:

Նրա խոսքով՝ Միջերկրական ծովում հերթական ողբերգությունը տեղի է ունեցել երկու օր առաջ: «Մարդիկ շարունակում են վտանգի ենթարկել իրենց կյանքը՝ հուսալով ավելի լավ ապագա գտնել Եվրոպայում»,- նշել է նա:

Անցած շաբաթ ՄՄԿ-ն հայտնել էր, որ 2018 թվականի սկզբից ծովային ճանապարհով Եվրոպա ժամանած միգրանտների թիվը, կազմել է գրեթե 19 հազար, ընդ որում Միջերկրական ծովում զոհվել է զոհվել է 571 մարդ: 2017 թվականի նույն ժամանահատվածում եվրոպական ափեր էր ժամանել ավելի քան 44 հազար մարդ, այն ժամանակ զոհվել էր 1091 միգրանտ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031