Բաժիններ՝

Թուրքիայում չորս ընդդիմադիր կուսակցություններ կմիավորվեն ընդդեմ Էրդողանի

Թուրքիայի չորս ընդդիմադիր կուսակցություններ որոշում են կայացրել հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հանդես գալ դաշինքով: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, դաշինք կազմած կուսակցություններն են գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, «Լավ» կուսակցությունը, «Սաադեթ» («Երջանկություն») և Ժողովրդավարական կուսակցությունները:

Կուսակցությունները դաշինք են կազմել՝ ի հակակշիռ իշխող «Արդարություն և զարգացում» և նրանց հետո համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցությունների, որոնք ընտրություններին ընդառաջ հայտարարել են «Հանրապետական դաշինք» ստեղծելու մասին: Ավելին, ազգայնականների առաջնորդը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում իրենք սատարելու են իշխող կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը:

Ընդդիմադիր դաշինքն անհրաժեշտ դիմում պետք է ներկայացնի Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողով մինչև մայիսի 6-ը:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս