Քուվեյթը ՄԱԿ-ի Անտվանգության խորհրդի բանաձեւի նախագիծ է պատրաստել, որը դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում բողոքի ակցիաները ճնշելիս եւ կոչ է անում տարածաշրջանում տեղավորել պաղեստինցիների պաշտպանության միջազգային առաքելություն:
ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2017թ. օգոստոսի 28-ի որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում իրականացվել է 2016-2017թթ. ընթացքում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկողություն:
«Վերջին քաղաքական իրադարձությունները մեծ քննություն էր բանկային համակարգի համար և մենք այն հաջողությամբ հանձնեցինք»,- այսօր Հայաստանի տնտեսական քաղաքականության մարտահրավերները կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին, ժամը 14.00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ում հայտնաբերվել է Բ/Կ-ում ստացիոնար բուժման մեջ գտնվող, 1975 թ. ծնված Տիգրան Վ.-ն:
ԱՄՆ-ի Էլ Պասո քաղաքում (Տեխասի նահանգ) ռազմական ուղղաթիռը զինամթերքով կոնտեյները սխալմամբ նետել է տարրական դպրոցի տանիքի վրա:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առողջապահության նախարարի՝ ավտոմեքենաների վերաբերյալ մի նախագծի քննարկումը վերածվեց ծառայողական ավտոմեքենաների չարչրկված թեմայի վերաբերյալ դիսկուրսի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերժիկ Սրապիոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
ՀՀ գլխավոր դատախազության դիմաց այսօր բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները հայտարարեցին, որ պետք է անհապաղ ազատ արձակվեն քաղբանտարկյալները: Նրանք կառավարությանը կոչ են անում կ ստեղծել մի մարմին, որը բաղկացած կլինի հանրության մեջ հեղինակություն ունեցող իրավաբաններից, ովքեր կզբաղվեն այդ խնդրով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությամբ (ԷՎՊՀ) ախտահարվելու վտանգի մակարդակը «բարձրից» բարձրացրել է մինչեւ «շատ բարձր»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի ղեկավար կազմին է ներկայացրել ԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
ՀՀ Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորման պատճառը, մեծ հավանականությամբ, ընդմիջման ժամանակ կերած հավով, պանրով, կարտոֆիլով բրդուճներն են:
Արդշինբանկը շարունակում է տրամադրել կենսաթոշակային քարտեր, որոնց թողարկումն ու սպասարկումը անվճար է: Առանձնանալով հատուկ կենսաթոշակառուների համար մշակված արտոնյալ սակագներով՝ այս քարտերը կենսաթոշակի ստացման առավել ապահով և շահավետ միջոց են:
Չինաստանը կարող է ԱՄՆ-ից նավթ, գազ եւ ածուխ գնել ՉԺՀ բարձր տեխնոլոգիաների արտահանման ամերիկյան սահմանափակումների վերացման պայմանով:
Միացյալ Նահանգները մտադիր է հասնել աշխարհի բազմաթիվ պետություների մասնակցությամբ լայն կոալիցիայի ձեւավորման՝ Իրանի կառավարության գործունեությանը դիմակայելու համար, որը Վաշինգտոնում գնահատում են ապակայունացնող:
ՀՀ Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի է հոսպիտակացվել:
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մայիսի 17-ին այցելեց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, շրջայց կատարեց, ծանոթացավ թատրոնի ստեղծագործական պրոցեսների կազմակերպմանն ու աշխատանքային պայմաններին:
ՄԱԿ-ը մայիսի 17-ին երկրներին կոչ է արել միջոցներ տրամադրել այն հազարավոր պաղեստինցիներին բժշկական օգնություն ցույց տալու համար, ովքեր տուժել են Գազայի հատվածի եւ Իսրայելի սահմանին տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով:
ՀՀ Միգրացիոն ծառայությունը ապաստան հայցողի վկայական է տրամադրել Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիին (նախկին անունը՝ Մաքսիմ Բայդակ)՝ նրա դիմումի համաձայն: Այդ մասին Բոգդան Կալիուսսկիի պաշտպաններ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը տեղեկացել են էլեկտրոնային փոստի միջոցով 2018 թ. մայիսի 10-ին:
ԱՄՆ-ն առեւտրի առումով սարսափելի վիճակում է Եվրամիության նկատմամբ, ամերիկյան ընկերությունները դեմ են առնում արգելքների:
«Վերջին 2 օրերին գործող ցիկլոնը կորցրել է իր ուժը և հանրապետության տարածքում տեղացող անձրևները հիմնականում ընդգրկում են Հայաստանի հյուսիսային և լեռնային շրջանները»:
Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն օրակարգ բերելը քաղաքական քայլ է` ուղղված Թուրքիայի դեմ:
Սոցիալական բեռ դարձած հարցերի կարգավորումը թույլ է տալիս բարձրացնել ընտանիքի կյանքի որակը: Դրա անհրաժեշտությունը զգում են հատկապես մարզերում ապրողները, որոնց համար տուն կառուցելու ձգտումը դառնում է օտար ափերում լուծում փնտրելու և արտագաղթի ճանապարհը բռնելու պատճառ
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը կարող է նշանակվել արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Հավայիում Կիլաուեա հրաբուխը մոտավորապես 9,1 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
ԱՄՆ-ի Սենատը մայիսի 17-ին Ջինա Հասփելին հաստատել է երկրի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 9-ին Եվրահանձնաժողովի արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրան շնորհավորել էր ընտրության կապակցությամբ և հրավիրել Բրյուսել՝ մասնակցելու բարձր ներկայացուցչական հանդիպման:
Մայիսի 17-ին, ժամը 17:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մոտակայքում օտարերկրյա քաղաքացիները կորել են, տրամադրել են GPS համակարգով ստացված կոորդինատները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: