
Արմավիրում զանգվածային թունավորումների դեպքով քրեական գործ է հարուցվել

Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Նշանակվել են դատաբժշկական եւ դատասննդային փորձաքննություններ՝ թունավորման պատճառը պարզելու համար։ Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։