
Բժիշկներն Արմավիրում զանգվածային թունավորման հավանական պատճառ են համարում ընդմիջման ընդհանուր կերակուրը

ՀՀ Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորման պատճառը, մեծ հավանականությամբ, ընդմիջման ժամանակ կերած հավով, պանրով, կարտոֆիլով բրդուճներն են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-վարակաբան Անի Խաչատրյանը:
«Այս պահին ունենք 18 հոսպիտալացված: Նրանց վիճակները միջին և թեթև ծանրության են: Սակայն թունավորման նույն դեպքով դիմողները շատ են եղել: Երեկվանից դուրս է գրվել մեկ հոգի»,-ասաց բժիշկ-վարակաբանն ու հավելեց, որ, հավանաբար, այսօր դուրս կգրվեն նրանք, ովքեր արդեն իրենց լավ են զգում: