
Ցուցարարները սպառնում են օրուգիշեր մնալ փողոցում

ՀՀ գլխավոր դատախազության դիմաց այսօր բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները հայտարարեցին, որ պետք է անհապաղ ազատ արձակվեն քաղբանտարկյալները: Նրանք կառավարությանը կոչ են անում կ ստեղծել մի մարմին, որը բաղկացած կլինի հանրության մեջ հեղինակություն ունեցող իրավաբաններից, ովքեր կզբաղվեն այդ խնդրով:
Բողոքի ակցիա իրականացնողների շարքում են «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ազատամարտիկներ: Վճռաբեկ դատարանի շենքի առաջ պառկել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:
ՀՀ վճռաբեկ դատարանի շենքի մոտ բողոքի ցույցի մասնակիցները հայտարարեցին, որ օրուգիշեր մնալու են այնտեղ մինչև պաշտոնական պատասխան չստանան Սամվել Բաբայանի գործի հետ կապված:
Ցուցարարների ձեռքին կան ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի պատկերով և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով պաստառներ:
Այնուհետև ակտիվիստներ երթով շարժվեցին դեպի ՀՀ վճռաբեկ դատարանի շենք՝ պահանջելով ընդունել վարույթ Սամվել Բաբայանի փաստաբանի բողոքը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հորդորեր էր դադարեցնել անհնազանդության գործողությունները: