Արդշինբանկ. կենսաթոշակային քարտեր արտոնյալ սակագներով
Արդշինբանկը շարունակում է տրամադրել կենսաթոշակային քարտեր, որոնց թողարկումն ու սպասարկումը անվճար է: Առանձնանալով հատուկ կենսաթոշակառուների համար մշակված արտոնյալ սակագներով՝ այս քարտերը կենսաթոշակի ստացման առավել ապահով և շահավետ միջոց են:
Հիշեցնենք, որ գործող կենսաթոշակային քարտի միջոցով հնարավոր է ստանալ նվազող սահմանաչափով կենսաթոշակային վարկային գիծ առանց տարեկան տոկոսադրույքի: Վարկային գիծը տրամադրվում է կենսաթոշակի առավելագույնը եռապատիկի չափով, մինչև 50 ամիս մարման ժամկետի հնարավորությամբ: Հաճախորդից գանձվում է միայն ամսական պայմանագրային գումարի 2%-ը, որն ամբողջությամբ ուղղվում է վարկային գծի մարմանը և ամսական սպասարկման միջնորդավճար՝ վարկային գծի պայմանագրային գումարի ընդամենը 1%-ի չափով:
Կենսաթոշակային քարտեր ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով միայն անձնագիր, հանրային ծառայությունների համարանիշ և կենսաթոշակային գրքույկ: Վարկային գիծը տրամադրվում է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Կենսաթոշակային քարտերի և վարկային գծերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով https://goo.gl/cKZWMu, https://goo.gl/hom6UB կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:
***
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր: Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2018թ. «Տարվա լավագույն բանկը» Հայաստանում: