Բաժիններ՝

Ադրբեջանի Միլլի մեջլիսում տեղի է ունենում Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը

Ադրբեջանի խորհրդարանում (Միլլի մեջլիս) ապրիլի 18-ին տեղի է ունենում Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ալիևի երդմնակալության արարողությանը մասնակցում են երկրի սահմանադրական դատարանի անդամներ, պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, նախագահի ընտանիքի անդամները:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ապրիլի 18-ին Ադրբեջանի գործող կառավարությունը հրաժարական է տալու և հայտարարվելու է կառավարության նոր կազմը:

Բաքվում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը վերածվել էր սկանդալի, երբ դիտորդները սկսել էին խոսել ընտրությունների ժամանակ թույլ տրված լայնածավալ խախտումների մասին:

Ալիևյան կլանի շահերը սպասարկող լրագրողների մի խումբ ոտքի էր կանգնել և բղավելով պահանջել իսկույն փոխել զեկույցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս