Բաժիններ՝

«Մենք ցանկանում ենք համոզել Գրիզմանին, որ թիմը կզարգանա». Դիեգո Սիմեոնե

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի ապագայի վերաբերյալ կարծիքով:

«Այս մրցաշրջանը հարթ չէր Անտուանի համար: Մրցաշրջանի սկզբում նա ոչ ստաբիլ խաղ էր ցուցադրում, բայց Սուրբ Ծնունդից հետո նրա խաղը կերպարանափոխվեց: Թվերն ասում են իրենք իրենց փոխարեն: Ես կարծում եմ՝ նա ազատություն զգաց, երբ Դիեգո Կոստան սկսեց խաղալ:

Մենք Գրիզմանին միայն լավագույնն ենք մաղթում: Մենք ցանկանում ենք համոզել նրան, որ ակումբը կզարգանա, որ սրանք պարզապես բառեր չեն, հուսով եմ՝ մենք կհամոզենք նրան: Եթե մենք շարունակենք առաջնությունում պայքարել «Բարսելոնայի» հետ և դուրս գանք Եվրոպայի լիգայի եզրափակիչ, մենք կհասկանանք, որ մենք ունենք դրական դինամիկա:
Մենք կանենք ամեն ինչ, ինչ մեր ուժերի սահմաններում է, որպեսզի ապահովենք դա: Երբ Գրիզմանը որոշում կայացնելիս լինի, հուսով եմ՝ նա հակված կլինի մնալու»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում As-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս