«Դուք միշտ իմ սրտում եք». Գվարդիոլայի ճառը
«Մանչեսթեր Սիթիի» ամբողջ անձնակազմը հավաքվել էր ակումբի մարզաբազայում՝ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հրավերով: Գվարդիոլան հանդես է եկել ճառով, որտեղ շնորհակալություն է հայտնել թիմին աշխատանքի համար:
«Մենք չկարողացանք տոնել մեր հաղթանակը, երբ բոլորս մեր տանն էինք, միասին: Այս խոսքերն ասելը և՛ բարդ է և՛ հեշտ: Մենք չեմպիոններ ենք, մենք լավագույնն ենք Անգլիայում:
Երբ թիմը հաղթում է, բոլորը շնորհակալություն են հայտնում մարզչին և ֆուտբոլիստներին, բայց ես շնորհակալ եմ բոլորիդ: Առանց ձեզ մենք չէինք դառնա չեմպիոն: Մենք աշխատում ենք նրա համար, որ օգնենք տղաներին ոչ մեկ կամ երկու խաղի համար: Մենք նրանց հետ ենք 8-9 ամիս, ամեն օր: Դա շատ կարևոր է նրանց համար, կարևոր է նրանց կյանքի համար: Ձեր աշխատանքը կարևոր է:
Դուք ստեղծում եք ինչ-որ արտասովոր մի բան հանդերձարանի և թիմի հոգու համար: Ձեր ընկերությունը հիասքանչ է: Հնարավոր չէր լինի հասնել նրան, ինչի մենք ենք հասել, եթե դուք լինեիք վատ մարդիկ և չհասկանայիք իրար: Դուք հիանալի մարդիկ եք:
Այս ամենի նպատա՞կը: Մենք ավելի լավն ենք, քան 19 ակումբները, ուրիշ ոչինչ: Մնացած ոչինչ կարևոր չէ:
Դուք ամեն օր օգնում եք տղաներին՝ նրանց փոխարեն անելով մաքրոթյունը, լվացքը և այն, դրա համար ես շնորհակալ եմ ձեզ անչափ:
Դուք միշտ իմ սրտում եք: Մինչև իմ կյանքի վերջ: Այս մրցաշրջանում ես զգացի ինչ-որ արտասովոր բան: Մենք արժանի էինք հաղթանակի: Շնորհակալ եմ ձեզ»,- նշել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան