«Հայաստանը սրանից հետո քեֆ է անելու». Նիկոլ Փաշինյան
«Արդեն քանի օր Ոստիկանությունն ու իշխանությունները հաղորդագրություններ են տարածում, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Մեր շարժումը բռնության շարժում չէ, և մեր շարժման որևէ ներկայացուցիչ չի կարող որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրել։ Ընդհակառակը՝ մեր նկատմամբ են բռնություն գործադրում»,- այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
Նա նկատեց՝ շարժման հարյուրավոր մասնակիցներ բռնի ուժով բերման են ենթարկվում։ «Իշխանությունները թող հասկանան, որ որևէ բռնություն ոչ միայն չի կասեցնում այս շարժումը, այլև ավելի է ուժեղացնում ժողովրդական ցասման ալիքը։ Եվ հիմа մեզ ահազանգում են, որ Փարաքարում լրացուցիչ ուժեր են բերել, որ ժողովրդական տոնախմբությունը դադարեցնեն։ Ուզում եմ հորդորով դիմել Վլադիմիր Գասպարյանին՝ Սերժ Սարգսյանին դուր չի՞ գալիս, որ ՀՀ-ում մարդիկ ուրախանում են ու քեֆ անում, պետք է առավոտից իրիկուն լաց ու կոծ դնեն, որ ձեզ դուր գա՞։ Ոչ, Հայաստանը սրանից հետո քեֆ է անելու։ Ես դիմում եմ Փարաքար տարված ոստիկանական ուժերին՝ միացեք ժողովրդին և իրար հետ մի ուժեղ քեֆ արեք»։