
Բելգիայում Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված միջոցառումները կմեկնարկեն բողոքի ցույցով

Բելգիայում Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 21-ին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը, մեկնարկը կտրվի բողոքի ցույցով:
«Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս Բրյուսելում ցույց է կազմակերպվելու: Քաղաքի կենտրոնից ցույցի մասնակիցները շարժվելու են դեպի թուրքական դեսպանատանուն: Հիմնական ուղերձն է՝ արդարության վերականգնում, պահանջատիրություն »,-ասաց Հարութ Շիրինյանը:
Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները կշարունակվեն առաջիկա օրերին: Տեղի հայկական եկեղեցու մոտ տեղադրված խաչքարի մոտ հարգանի տուրք կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ ապրիլի 24-ին եկեղեցում կմատուցվի պատարագ որից հետո տեղի կունենա ոգեկոչման արարողություն, որին մասնակցելու են նաև Բելգիայից քաղաքական դեմքեր:
Հարութ Շիրինյանը տեղեկացրեց, որ այս անգամ նաև անցկացվելու նկարների ցուցահանդես, որի խորագիրն է «Մի պատմություն»: