Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը վերջնագիր ներկայացրեց Տարոն Մարգարյանին, Սերյան Սարոյանին և բոլոր գեներալներին

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, դու ի՞նչ է՝ ուզում ես՝ այլևս ձեր տնից դուրս չկարողանա՞ս դուրս գալ։ Ես քեզ զգուշացնում եմ, Տարոն, թափթփուկների հավաքի, թե չէ մի ամիս տնից դուրս չես գա, պատուհանից էլ չես նայի»,- Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ ահազանգում են նաև, որ Էջմիածնի տարածաշրջանում գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի, այսպես ասած, ախրանայի ղեկավարը կամ ինչ-որ մեկը, որին այդպես գիտեն, բռնություններ է գործադրել Այգեշատ գյուղի մի խումբ բնակիչների նկատմամբ, որոնք փորձել են երթով գալ և միանալ մեր հանրահավաքին: Ուրեմն ես ձեզ մի բան ասեմ՝ գեներալ չէ, գեներալիսիմուս լինեն, մտածեք, թե ինչ կլինի, եթե այսքան ժողովուրդը որոշի գալ ձեր այդ գյուղերը։ Ուրեմն՝ ես վերջին անգամ կարգի եմ հրավիրում ՀՀ բոլոր գեներալներին, գնդապետներին, մայորներին, սերժանտներին, կապիտաններին. հանկարծ չփորձեք ժողովրդի համբերությունը, չհամարձակվեք»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա վերջնագիր է. «Եթե որևէ մարդու անուն կշոշափվի այսպիսի գործողություններում, եթե Երևանի քաղաքապետարանի համակարգի ներկայացուցիչներն այս պահից սկսած որևէ լկտիություն ցույց կտան, հակահարվածը լինելու է անձամբ Տարոն Մարգարյանի ուղղությամբ։ Եթե որևէ մեկի ախրանայի անուն կշոշափվի բռնությունների հետ կապված, ապա հակահարվածը լինելու է անձամբ ախրանայի շեֆի ուղղությամբ։ Որևէ մեկը չմտածի, թե կարող է անպատիժ հարձակումներ գործել ՀՀ ազատ քաղաքացու ուղղությամբ։ Գեներալ Սարոյանն էլ, Տարոն Մարգարյանն էլ ինձ լավ են ճանաչում և գիտեն, որ ես օդում բառեր ասող չեմ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս