Բաժիններ՝

Սպիտակ տան գլխավոր բժիշկը պաշտոնաթող է լինում

Սպիտակ տան գլխավոր բժիշկ Ռոնի Ջեքսոնը պաշտոնաթող կլինի այն բանից հետո, երբ վետերանների գործերի նախարարի պաշտոնի համար նրա թեկնածությունը հանվել է ոչ պատշաճ պահվածքի պատճառով: Այդ մասին ապրիլի 29-ին գրել է Politico-ն:

Հրատարակության տեղեկություններով՝ Ջեքսոնը չի վերադառնա իր պարտականությունների կատարմանը որպես ԱՄՆ-ի նախագահի անձնական բժիշկ, այդ տեղը կպահպանի Շոն Քոնլին, որը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել այն բանից հետո, երբ Ջեքսոնին նոր պաշտոնի առաջադրեցին: Թրամփը Ջեքսոնին վետերանների գործերի նախարարի պաշտոնում առաջադրել էր մարտի 28-ին:

Սակայն դրանից հետո նրան մեղադրանքներ էին ներկայացվել աշխատանքի վայրում չարաշահումների վերաբերյալ: Մասնավորապես, սենատոր Ջոն Թեսթերը հայտարարել է, որ Ջեքսոնն ալկոհոլ էր գործածում աշխատանքի ժամանակ, ապօրինի անօրինական կերպով դեղատոմսեր էր դուրս գրում եւ վեճեր հրահրում գործընկերների հետ: Ջեքսոնն Սպիտակ տան գլխավոր բժիշկն էր 2013 թվականից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս