Բաժիններ՝

Սահակաշվիլիին աջակցող ընդդիմության մի մասը նոր շարժում է ստեղծելու Վրաստանում

Մի քանի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ, որոնք ապրիլի 30-ին Թբիլիսի են ժամանել Ամստերդամից, որտեղ հանդիպում են ունեցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ, հայտարարում են, որ կարողացել են համաձայնության գալ նոր ընդդիմադիր շարժում ստեղծելու շուրջ, որը կունենա «Բաց հարթակ» անվանումը:

«Բոլոր ողջախոհ քաղաքացիները համոզված են, որ ներկայիս իշխանությունը հարկավոր է փոխել: Այդ նպատակն իրագործելու համար անհրաժեշտ է բոլոր ընդդիմադիրների միավորումը: Վստահ եմ, որ Սահակաշվիլիի հետ միասին մենք սկիզբ դրեցինք այդ միավորմանը»,-ապրիլի 30-ին հայտարարել է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության՝ Ամստերդամից ժամանած առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան:

Նրա խոսքով՝ ստեղծված «Բաց հարթակ» շարժման առաջնահերթ խնդիրն ընդդիմությունից միասնական թեկնածու առաջադրելն է առաջիկա աշնանը Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններում: Նախօրյակին Ամստերդամում Սահակաշվիլին լրագրողներին հայտարարել է, որ բացառում է իր թեկնածության առաջադրումը Վրաստանի նախագահական ընտրություններում: «Ես Վրաստանում ոչ մի պաշտոնի չեմ հավակնում, ինձ համար կարեւոր էվրաց ժողովրդին ազատել օլիգարխական կառավարումից եւ շարունակել պետության զարգացման ժողովրդավարական ճանապարհը»,-ասել է նա:

Վրացի փորձագետների հայտարարության համաձայն, Սահակաշվիլին իրավունք չունի մասնակցել ոչ միայն նախագահական ընտրություններին, այլեւ Վրաստանի քաղաքական կյանքին, քանի որ երեք տարի առաջ կորցրել է հանրապետության քաղաքացիությունը՝ դառնալով Ուկրաինայի քաղաքացի, իսկ ներկայում նա ոչ մի երկրի քաղաքացիություն չունի: Ավելի վաղ Սահակաշվիլին, որի նկատմամբ Վրաստանում հարուցվել է մի քանի քրեական գործ, քանիցս հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ հայրենիք, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս