Բաժիններ՝

Վերին Լարսում հսկայական խցանում է գոյացել

Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան ուղեմուտք բազմակիլոմետրանոց խցանում է գոյացել մարդատար ավտոմոբիլների կուտակման պատճառով. ուղեւորներն արդեն տասը ժամից ավելի է չեն կարողանում երկրի տարածք մտնել:

Այդ մասին հայտնել է «Sputnik Գրուզիան» իրադարձությունների վայրից: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվությամբ՝ բազմակիլոմետրանոց խցանումն առաջացրել են մարդատար ավտոմոբիլները, քանի որ Ռուսաստանի կողմից «Վերին Լարս» անցակետը չի հասցնում ժամանակին բաց թողնել ավտոմոբիլների մեծ հոսքը:

Բեռնատար ավտոմեքենաները շարժվում են սովորական ռեժիմով: Մայիսյան տոների առթիվ Ռուսաստանից մեծ թվով զբոսաշրջիկներ են մեկնել Վրաստան: Ավելի վաղ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչիները հայտնել են, որ մայիսյան տոներին Թբիլիսիում ամրագրված է հյուրանոցների 98 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30