
Չինաստանի հյուսիսում ինը մարդ է զոհվել լեռնային փլուզման հետևանքով

Չինաստանի հյուսիսի Շանսիի նահանգի Լիշիի շրջանում լեռնային փլուզման զոհերի թիվը հասել է իննի: Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները: Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհի եւ փլվածքների տակ վեց մնացածների մասին:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 30-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 5:00-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին) Ցզաոլին բնակավայրում: Նշվել էր, որ փլուզման հետեւանքով թաղվել է ինը մարդ:
Պատահարի վայր են ժամանել հրշեջների, փրկարարների, բժիշկների բրիգադներ, ինչպես նաեւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Ներկայում որոնողական-փրկարարական աշխատանքները գործնականում ավարտված են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: