Բաժիններ՝

Սաջիդ Ջավիդը նշանակվեց Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նոր նախարար

Սաջիդ Ջավիդը նշանակվել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նոր նախարար: Ապրիլի 30-ին այս մասին հայտնի է դարձել այն հաղորդագրությունից, որը հրապարակվել է Twitter-ում երկրի վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական էջում:

Ջավիդն ավելի վաղ գլխավորում էր տարածաշրջանների եւ տեղական ինքնակառավարման գործերի նախարարությունը: Ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում նա փոխարինել է Էմբեր Ռադին: Ինչպես հայտնել է Sky News-ը, վարչապետ Թերեզա Մեյն ընդունել է Ռադի պաշտոնաթողությունը: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Ռադը ճնշման տակ է հայտնվել գերատեսչության միգրացիոն քաղաքականության պատճառով:

Նշվում է, որ ներքին գործերի նախարարության ղեկավարն իմացել է նախարարությունում գոյություն ունեցող հրահանգների մասին, որոնց համաձայն՝ տարեկան երկրից պետք է արտաքսվեն որոշակի քանակությամբ միգրանտներ: Ռադը խոստովանել է, որ խորհրդարանի պատգամավորներին չկանխամտածված մոլորության մեջ է գցել անօրինական միգրանտների արտաքսման նորմատիվների առկայության կապակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս