
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 42 միլիոն դրամ ընդհանուր արժեքով 10 ավտոմեքենա է նվիրել բնապահպանության նախարարությանը

2018 թվականի փետրվարի 9-ին «Գլոբալ Մոթորս» ընկերության, Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության աշխատկազմի և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր:
Ըստ որոշման նախագծի, որը կառավարությանն է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից 42 մլն դրամ ընդհանուր արժեքով ձեռք բերված 10 տրանսպորտային միջոցն ընդունվել է որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը:
2017 թ. արտադրության «Լադա» մակնիշի 10 ավտոմեքենաները ամրացվել են բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ բնապահպանության և ընդերքօգտագործման ոլորտներում վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացման նպատակով: