Բաժիններ՝

Իսրայելում շչակներ են հնչել Հոլոքոստի զոհերի հիշատակին

Իսրայելացիները շչակների երկարատեւ հնչյունների ներքո գլուխ են խոնարհել Հոլոքոստի զոհերի հիշատակին՝ անուն առ անուն հիշելով վեց միլիոն զոհվածներին եվրոպացի հրեության ցեղասպանության ժամանակ եւ տարբեր ձեւերով կրկնելով «այլեւս երբեք» պատգամը։

Ըստ վաղուց սահմանված եւ անվերապահորեն պահպանվող արարողության՝ օդային տագնապի ազդանշանն առավոտյան փողոցներում կանգնեցրել է ավտոմոբիլներն ու հետիոտներին, դադարեցրել կյանքի սովորական ընթացքը դպրոցներում եւ հիմնարկություններում, ձեռնարկություններում եւ բանակային հենակետերում:

Երկու րոպե երկիրը, որն ստեղծել են նրանք, ովքեր ողջ են մնացել, կանգնել է եւ լռել՝ վշտի տուրք մատուցելով նրանց, ովքեր չապրեցին, զոհվեցին նացիստների ձեռքով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Եվրոպացի հրեության աղետի եւ հերոսության հիշատակի օրն սկսվել է նախօրյակին երեկոյան Յադ վա Շեմ հուշահամալիրում կայացած սգո արարողությամբ:

Երուսաղեմի երկնքի տակ, ավանդույթի համաձայն, վառվել է վեց ջահ, որոնք խորհրդանշում են ցեղասպանության վեց միլիոն զոհերին: Դրանք վառել են վեց հոգի, ովքեր վերապրել են Հոլոքոստը, պատերազմի հրդեհում կորցրել մերձավորներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս