Բաժիններ՝

Դեղին ծովում նավեր են բախվել, զոհվել է առնվազն երեք մարդ

Երեք մարդ է զոհվել, եւս երեքն անհայտ կորել ապրիլի 12-ին Դեղին ծովում Տանզանիայի դրոշի ներքո նավարկող 500 տոննա ջրատարողությամբ սառնանավի եւ 15-տոննանոց հարավկորեական ձկնորսական առագաստանավի բախման հետեւանքով: Այս մասին հայտնել է Կորեայի Հանրապետության առափնյա պահպանությունը:

Վերջինիս տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել ապրիլի լույս 12-ի գիշերը Մեմուլդո կղզուց (Չոլլա Նամդոյի նահանգ) տասը կիլոմետր հյուսիս – արեւմուտք ընկած շրջանում:

Ծովային ոստիկանությունն անհապաղ 17 կատեր է ուղարկել մարդկանց որոնումների համար եւ ազդանշաններ ուղարկել վթարի վայրի մերձակայքում գտնվող այլ նավերի՝ փրկարարներին օգնելու խնդրանքով: Որոնողական-փրկարարական գործողությունը շարունակվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30