
Թրամփն ստորագրել է Համացանցում սեքս-առևտուրն արգելող SESTA-FOSTA օրինագիծը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է SESTA-FOSTA օրինագիծը, որն արգելում է սեքս-առեւտուրը Համացանցում։
Օրինագծի մշակողները համոզված են, որ օրենքի ընդունումը կհանգեցնի նման կայքերի կամավոր փակման: Բացի դրանից, պետությունը կկարողանա անցանկալի ռեսուրսներից ազատվել իրավապահ մարմինների միջոցով: Սպիտակ տան աշխատակիցների խոսքով՝ պոռնկություն տարածող վեբ-կայք ունենալը կամ կառավարելը կհավասարեցվի ֆեդերալ հանցագործության:
SESTA-FOSTA-ի դեմ հանդես են եկել ինտիմ ծառայությունների ոլորտի աշխատողները, ինչպես նաեւ իրավապաշտպանները. նրանց կարծիքով՝ օրինագծի ընդունումը կարող է խախտել երկրում խոսքի ազատության սկզբունքը, ինչպես նաեւ կառավարությանը թույլ տալ՝ ճնշում գործադրել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների՝ սոցիալական ցանցերի եւ որոնիչների վրա: