Բաժիններ՝

Մոսկվայի բորսայում սակարկությունների մեկնարկից հետո դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի աճ է դիտվում

ԱՄՆ-ի դոլարի եւ եվրոյի փոխարժեքները ապրիլի 12-ի առավոտյան նվազում են Մոսկվայի բորսայում. ռուբլին վերսկսել է ամրապնդումը սակարկությունների առաջին րոպեների անկումից հետո եւ շարունակում է աճել։

ԱՄՆ-ի դոլարի շուրջ առաջին գործարքները տեղի են ունեցել 62,4-63,1 ռուբլու ընդգրկույթում, սակարկությունների առաջին րոպեների արդյունքներով դոլարի փոխարժեքը կազմել է 62,44 ռուբլի (-15,5 կոպեկ նախորդ փակման մակարդակի նկատմամբ): Եվրոն ընկել է մինչեւ 77,2 ռուբլի (-26,25 կոպեկ):

Երկարժույթ զամբյուղը (0,55 դոլար եւ 0,45 եվրո) ապրիլի 11-ի փակման մակարդակի նկատմամբ նվազել է 20,34 կոպեկով՝ մինչեւ 69,08 ռուբլի: Ընդ որում՝ դոլարի փոխարժեքը 1,6276 ռուբլով ցածր է եղել գործող պաշտոնական փոխարժեքից, եվրոն պաշտոնական փոխարժեքից ցածր էր 2,0839 ռուբլով:

«Ինտերֆաքս»-ի փորձագետների կարծիքով, ապրիլի 12-ին առեւտրաշրջանի բացումից անմիջապես հետո ոչ մեծ անկումից հետո դոլարի եւ եվրոյի նկատմամբ ռուբլին սկսել է ամրապնդվել Ռուսաստանի պետական պարտքի գծով ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանման սպառնալիքի նվազման կապակցությամբ:

Այդ մասին հայտնի է դարձել ապրիլի 11-ի երեկոյան ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի արած հայտարարությունից: Նա նշել է, որ առաջվա պես այն կարծիքին է, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները չպետք է ուղղված լինեն այդ երկրի պետական պարտքի դեմ:

Աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացման ֆոնին նավթի գներն ապրիլի 12-ին շարունակում են աճել այն բանից հետո, երբ դրանք 2014 թվականի դեկտեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշների հասան նախորդ առեւտրաշրջանի արդյունքներով:

Լոնդոնի ICE Futures սակարանում Brent-ի հունիսյան ֆյուչերսների արժեքը Երեւանի ժամանակով ժամը 11:03-ի դրությամբ ավելացել են 0,22 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 72,22 դոլար: Միաժամանակ WTI-ի մայիսյան ֆյուչերսի արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում բարձրացել է 0,37 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 67,07 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս