ԱԻՆ-ը հրապարակել է ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարից տուժածների անունները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Երեւանից Տվեր ուղեւորվող ավտոբուսի վթարից տուժածների անունները: Ավտոբուսի ուղեւոր 1978 թ. ծնված Ա.Դ. Սուքիասյանը և ռուսական բեռնատարի վարորդը (1961 թ. ծնված Ն. Սիոնին) տեղում մահացել են:
Վարորդները և ուղևորներ՝ 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը, 1988 թ. ծնված Մելիք Հայրապետյանը, 1982 թ. ծնված Եղիշե Համբարձումյանը, 1964 թ. ծնված Արմեն Մուրադյանը, 1961 թ. ծնված Վարյա Օհանյանը, 1969 թ. ծնված Դավիթ Վերմիշյանը և 1972 թ. ծնված Վազգեն Գևորգյանը հոսպիտալացվել են Պավլովսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ Դ. Սարդարյանի, Մ. Հայրապետյանի և Ե. Համբարձումյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:
Վթարը տեղի է ունեցել մարտի 20-ին, ժամը առավոտյան 9:00-ի սահմաններում` Վորոնեժի շրջանում:
Ավտոբուսի մնացած 40 ուղևորը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց: