
Լիոնել Մեսսին պատմել է մանկության և առողջական խնդրիների մասին

«Բարսելոնայի» եւ ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է մանկության եւ առողջական խնդրիների մասին: Նրա խոսքը մեջբերում է Onefootball-ը։
«8 տարեկանից ինձ սրսկում էին ծնողներս, իսկ 12 տարեկանում ես արդեն գիտեի, թե դա ինչպես ինքնուրույն անեմ: Ես բուժընթաց էի անցնում եւ սրսկումներ անում ոտքերիս: Ամեն երեկո ինձ աճի հորմոն էի ներարկում: Նախ մեկ ոտքիս, այնուհետեւ փոխեցի մյուսին:
Ասեղը փոքր էր, ուստի ես առանձնապես ոչինչ չէի զգում: Ինձ համար այդ ամբողջ գործնթացը ինչ-որ միօրինակ բան էր: Ես դա պետք է անեի եւ անում էի»,- իր հիշողություններն է պատմել ֆուտբոլիստը:
Մանուկ հասակում Մեսսիի մոտ աճի հորմոնի պակաս է ախտորոշվել: «Բարսելոնան», որը որոշել է պարտավորագիր ստորագրել ֆուտբոլիստի հետ, վճարել է արգենտինացու բուժման համար: Այս պահին հարձակվողի հասակը 169 սանտիմետր է: 30-ամյա Մեսսին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, որը հանձնվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: