ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջարկած փողոցային պայքարը արհեստական քաղաքական օրակարգ է:
Աթենքում Վրաստանի չորս քաղաքացիներ են ձերբակալվել բնակարաններ կողոպտելու մեղադրանքով:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչև ապրիլի վերջ, մայիս, ցրտահարության, կարկտի վտանգ կա։
Մարտի 27-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Հ.Աբրահամյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին:
Այսօր վերաբացվեց Արդշինբանկի «Տավուշ» մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում:
Կեմերովոյի Զավոդսկի շրջանային դատարանը մարտի 28-ին երկու ամսով կալանավորել է «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի (ԱԺԿ) վարձակալ Նադեժդա Սուդենոկին:
Առնվազն 15 մարդ է հիվանդանոց տեղափոխվել ֆենոլից (կարբոլաթթու) թունավորման հետեւանքով, որը մարտի 27-ին տեղի է ունեցել Չիկագո քաղաքի (Իլինոյսի նահանգ) Բերուին արվարձանի բժշկական կենտրոնում:
Մարտի 28-ին Շենգավիթ վարչական տարածքից, ապօրինի զենք պահելու կասկածանքով, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Երևան քաղաքի բնակիչ, 1968 թ. ծնված Սահակ Վարդանյանը, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, 2 պահունակ` լիցքավորված 16 փամփուշտով:
«Ապրիլի 3-ից սկսած Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի շենգենյան վիզաների համար դիմումների հանձնման կարգը կփոփոխվի». ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի տեխնիկական տնօրեն Գեորգի Սոբոլեւը դատարանում հայտարարել է կենտրոնի շենքում, որը մարտի 25-ին այրվել է, բազմաթիվ խնդիրների առկայության մասին:
Քաղաքական դաշտում ամենահզոր դեմքը շարունակում է մնալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ ՀՀԿ-ն պահպանում է ֆինանսական, թիմային հզորությունն ու կազմակերպչական մեծ ներուժը։
Մարտի 28-ին, ժամը 14:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 23 հասցեում գտնվող թիվ 74 հիմնական դպրոցի տանիքի երկաթե ճաղավանդակը ս.թ մարտի 24-ին տեղի ունեցած քամու հետևանքով պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լեհաստանի կառավարությունն ստորագրել է հանրապետությանն ամերիկյան Patriot հակաօդային եւ հակահրթիռային համակարգի մատակարարումների համաձայնագիր:
ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը 2016թ. հուլիսի 17-ին գրաված զինված խմբի 10 անդամի գործով դատական նիստին հրապարակվել են գնդի գրավման օրերին սպանված ոստիկանների դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքները։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը «կանի այն, ինչը ճիշտ է» իր երկրի ու ողջ մարդկության համար:
Մարտի 28-ին ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ծառայողների կողմից ստացված տեղեկությունների ստուգման ընթացքում պարզվել է, որ Դրմբոն գյուղի բնակիչ 1980թ. ծնված Ս. Գ-ն Սարսանգի ջրամբարից ձկնորսական ցանցի միջոցով ապօրինի որսացել է 5.5կգ ընդհանուր քաշով 110 հատ տարբեր տեսակի ձուկ:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, գյուղոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, մարտի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ գյուղատնտեսական ընթացիկ հարցերի վերաբերյալ:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և կորպորատիվ բիզնես լուծումների շուկայում աշխարհում առաջատար SAP ընկերությունը ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն բանկը SAP-ի կողմից ստեղծված ժամանակակից լուծումների կիրառման միջոցով կիրականացնի բանկի ամբողջական թվային տրանսֆորմացիա։
Առնվազն 36 մարդ է տուժել, երբ տուրիստական ավտոբուսը վթարի է ենթարկվել Վերին Ավստրիայի Գյոշտ լեռնանցքում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին…
«Արցախյան կողմն իր բոլոր հանդիպումներում կարողացել է շատ հստակ ասել, որ ինքը համանախագահող բոլոր ուժային կենտրոնների հետ պահպանում է հավասարակշռված հարաբերություններ»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին մարտի 28-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Մարտի 26-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 167 հասցեի մոտ անհայտ անձինք մոտեցել են խցանման մեջ կայանված, 1993 թ. ծնված Կ. Մ.-ի վարած «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենային, ձեռքերով հարվածել նրա ուղևորին, հետո նշված անձանցից մեկն ատրճանակից արձակել է կրակոց, այնուհետև վերջիններս նստել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և դիմել փախուստի:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 3-ից Երևանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «Վիզա Մետրիկի» կողմից:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհի պատճառը, ամենայն հավանականությամբ, հրկիզումն էր շենքի չորրորդ հարկի մանկական խաղային համալիրում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մասնակցել է ակադեմիայի 2017 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին:
Կեմերովոյի մարզի նահանգապետ Աման Տուլեեւը պաշտոնից ազատել է իր տեղակալին եւ ներքին քաղաքականության դեպարտամենտի պետին:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, մարտի 26-ին epress.am լրատվականում հրապարակված Ասյա Խաչատրյանի հարցազրույցի հիման վրա սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման շրջանակներում, հարցում է կատարել ԱՀ ոստիկանություն՝ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ: