Բաժիններ՝

Թրամփը Կիմ Չեն Ընից ճիշտ գործողություններ է ակնկալում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը «կանի այն, ինչը ճիշտ է» իր երկրի ու ողջ մարդկության համար: Այս գրառումը նա մարտի 28-ին արել է Twitter-ի իր էջում՝ անդրադառնալով Կորեական թերակղզու միջուկազերծման հեռանկարին։

«Տարիներ շարունակ բազմաթիվ վարչակազմերի օրոք բոլորը խոսում էին, որ ամենափոքր հնարավորությունն իսկ չկա Կորեական թերակղզու խաղաղության ու միջուկազերծման համար,-գրել է նա:-Այժմ կա լավ հնարավորություն, որ Կիմ Չեն Ընը կանի այն, ինչը ճիշտ է իր ժողովրդի ու մարդկության համար: Սպասում եմ մեր հանդիպմանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս