Բաժիններ՝

«Մարտի 24-25-ի ուժեղ քամիները դրական ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության վրա». Հրաչ Բերբերյան

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչև ապրիլի վերջ, մայիս, ցրտահարության, կարկտի վտանգ կա։

«Տարին դեռ հաջող է, բայց, օրինակ՝ երեկ Էջմիածնում տեսանք, որ սոխի դաշտի կեսը չորացել է, որովհետև ոռոգման ջուր չկա։ Ծիրանի բերքը դեռ նորմալ է, խնդիր չունենք»,- ասաց նա։

Բերբերյանը նշեց, որ մարտի 24-25-ին հանրապետությունում եղած ուժեղ քամիները ոչ թե վնաս, այլ մեծ օգուտ են տվել գյուղատնտեսությանը.

«Այգիների փոշոտումը շատ լավ կատարվեց։ Մտածում էինք՝ լուրջ աղետ է սպասվում, բայց հակառակը եղավ՝ Արարատյան դաշտի կորիզավորները լավ փոշոտվեցին։ Շիրակի գոտում որոշ ֆերմերների պահեստների տանիքներն էին վնասվել քամուց, բայց դա իրենց թերությունն էր, տանիքները լավ չէին ամրացրել։ Իսկ Արարատյան դաշտում քամին դրական ազդեցություն ունեցավ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս