Ռումինիայի Չեռնավոդե քաղաքում վթար է տեղի ունեցել ատոմային էլեկտրակայանում: Մարտի 29-ի առավոտյան ատոմակայանի երկրորդ էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է ազգային էներգետիկական համակարգից:
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը և նախարարների խորհուրդը մեծ ուշադրություն են դարձնում կազմակերպության հավաքական ուժերը և անդամ երկրների ազգային զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով ապահովելուն:
Այդ կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականով և Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն¸ որի կատարումը իրականացնում է ԱՀ ոստիկանության Ներքին անվտանգության ծառայությունը։
Խորվաթիայի կառավարությունը մարտի 29-ին միաձայն որոշում է ընդունել Իսրայելից F-16 12 ինքնաթիռ գնել 2,5 մլրդ խորվաթական կունով (486 մլն դոլար)՝ այն մաս-մաս վճարելով 10 տարում:
Telegram-ի օգտատերերը դժվարություններ են ունենում մեսենջերի հետ աշխատելիս:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարևոր հանձնարարականներ տրվեցին նիստի ժամանակ:
Պաշտպանական արդյունաբերության զարգացումը Հայաստանի տնտեսության առաջընթացի գերակա ուղղություններից է: Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» ցուցահանդեսի բացմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Նոր Սահմանադրության ՀՀ նախագահին վերապահված լիազորությունները քանի որ փոխված են, անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի աշխատանքը»:
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ շարունակվում են մեծածավալ շինարարական աշխատանքները Տաշիր քաղաքում, որոնք նպատակ ունեն քաղաքն ավելի բարետես և զբոսաշրջիկների համար առավել գրավիչ դարձնել, ստեղծել նոր աշխատատեղեր, բնակչության հանգստի համար բարենպաստ միջավայր ապահովել և նպաստել մշակութային կյանքի աշխուժացմանը:
«Դիվանագիտական, նորմալ հայտարարություն էր, որևէ խնդիր չկա այդտեղ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարության մասին, որը վերաբերում է «Սասնա Ծռեր» խմբի գործողություններին:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է կայանալ արդեն այս տարվա հունիսին:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագծի մասին որոշման նախագիծը:
Երևանում մեկնարկած «ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդեսին ցուցադրության են դրվել հայկական նոր բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարքեր:
«HALO Trust» կազմակերպությունը հաստատում է, որ այսօր առավոտյան Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով մահացել են կազմակերպության երեք աշխատակիցներ, իսկ երկուսը՝ վիրավորվել։
ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօրվա կառավարության նիստում ասաց, որ ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված ՀՀ սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գտնվող 968.2 քմ մակերես ունեցող դպրոցի շենքը…
Հայաստանից արտահանման մեջ ընթացիկ տարվա երկու ամիսների վիճակագրությամբ ԵԱՏՄ մասնաբաժինը կազմել է 10.7 տոկոս (հավելաճը` 18.2 տոկոս), իսկ այլ երկրներինը՝ 89.3 տոկոս (հավելաճը՝ 43 տոկոս): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանը ներկայացրեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթում:
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 2018 թվականի սեպտեմբերի 29-ին և 30-ին Երևանի օրը նշելու և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումներին:
Տեղում վերլուծության ենթարկելով օպերատիվ ծառայության հետ կապված որոշ առանցքային հարցեր¸ ոստիկանության պետը հստակ հանձնարականներ տվեց դրանց լուծման և հանրապետության օպերատիվ իրավիճակը էլ ավելի կայունացնելու ուղղությամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում` ականի վրա, մեքենա է պայթել, որում եղել են ականազերծողներ: Պայթյունի հետեւանքով մահացել է 3 ականազերծող, եւս երկուսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ռուսաստանի Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված հայերի հոգիների հանգստության համար տեղի հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ:
«Ռոստեխ» պետական կորպորացիայի հոլդինգներն ու ձեռնարկությունները ռուսական զենքի 200-ից ավելի նմուշներ կներկայացնեն ArmHiTec 2018 ցուցահանդեսում, որը մարտի 29-ից մինչեւ 31-ը տեղի է ունենում Երեւանում:
ՀՀ Նախագահի աշխատակազմից հաշվեկշռից հանված Էյրբաս «Ա-319-132» օդանավը կառավարությունն ամրացրեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:
Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց բնակարան նվիրել Սերժ Սարգսյանին: Հարցը կառավարության օրակարգում է ներառված, սակայն չզեկուցվողների շարքում էր:
Արցախի Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել են 1987 թվականի ծնված Գարիկ Վահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանը:
Ոստիկանության Հրազդանի և Չարենցավանի բաժինների ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Շ. Խ.-ի նկատմամբ կողոպուտը կատարել են 1996 թ. ծնված Վան Բ.-ն և վերջինիս ընկեր ոմն Տիգրան:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հիշեցրեց «Մաքուր Հայաստան» ծրագրի մասին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մայիսին Ռուսաստան այցի նախապատրաստումը շարունակվում է:
Սուրբ Հարության տոնին ընդառաջ կտրուկ ավելանում են հավկիթի սպառման ծավալները, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ ցանկանում ենք տեղեկացնել, որ համաձայն ՀՀ Կառավարության 2011 թ.-ի N 1438-ն «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման չի թույլատրվում այն հավկիթների իրացումը, որոնք չունեն անվտանգությունը և ծագումը հաստատող փաստաթուղթ…