
Երևանում քամին վնաս է հասցրել

Մարտի 28-ին, ժամը 14:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 23 հասցեում գտնվող թիվ 74 հիմնական դպրոցի տանիքի երկաթե ճաղավանդակը ս.թ մարտի 24-ին տեղի ունեցած քամու հետևանքով պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ամրացրել են երկաթե ճաղավանդակը (40գ.մ):