Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում մարտի 27-ի երեկոյան գրանցված ավտովթարի հետևանքով մահացած վարորդը եւ ուղեւորը հայր եւ որդի են:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մարտի 28-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սոնա Հովհաննիսյանին ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ:
Ուժեղ քամու պատճառած վնասի չափերն ուսումնասիրող մարզային հանձնաժողովն արդեն ամփոփել է աշխատանքները:
«Իրավունք» թերթը գրում է. «Հունվարի 8-ին Երեւանում տեղի ունեցած ավտովթարի գործով, որի մեջ մեղավորը հայտնի Ճվճվ Արոյի սկանդալներով հայտնի որդին՝ Սարգիս Վարդանյանն է, իսկ վթարի հետեւանքով զոհվեցին ՃՈ երկու ոստիկան, դեռ քար լռություն է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մարտի 27-ին ժամը 18:38-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը երեկ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ գործունեություն է ծավալելու Սարգսյանը նախագահական լիազորությունների ավարտից հետո:
Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի ժամանակ պատուհանից նետված տղան կոմայից դուրս է եկել։ 11-ամյա երեխան դուրս էր նետվել երրորդ հարկից։
ՉԺՀ-ի կառավարությունը մարտի 27-ին Սպիտակ տանն իրազեկել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի Պեկին կատարած այցի մասին, այդ թվում՝ հանձնվել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի անձնական ուղերձը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:
Ռուսաստանում մարտի 28-ին սուգ է հայտարարված Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որտեղ հրդեհից ավելի քան 60 մարդ է զոհվել, որոնց մեծամասնությունը երեխաներ են:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսուհետ պետությանը պատկանող բաժնեմաս ունեցող բուժհաստատությունների բժշկական անձնակազմի ընտրությունը կկատարվի միայն մրցույթով՝ նախկինում ընկերության տնօրենի կողմից նշանակման փոխարեն: Սրա կարգավորման նպատակով նախագիծ է մշակվել ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
Շախմատի աշխարհի վետերանների եռակի չեմպիոն, Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Անատոլի Վայսերի կարծիքով Լևոն Արոնյանը մեծ ներուժ ունեցող շախմատիստ է:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ղեկավարությունը պետական ծառայողների ատեստավորումից «կտրված» ԱԺ հնաբնակներից մի քանիսին աշխատանք է առաջարկել։
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո «Հանուն Հայաստան պետության» ճակատը բողոքի ակտիվ գործողություններ է նախաձեռնել։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մարտի 25-ից մինչեւ 29-ը կատարել է իշխանության գլուխ գտնվելու ընթացքում առաջին արտասահմանյան ուղեւորությունը՝ այցելելով Չինաստան:
«Ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի պաշտոնանկության հարցը կարծես թե վերջնականապես վճռված է, որովհետեւ տարբեր շահագրգիռ անձինք պայքարում են այդ պաշտոնում իրենց դրածոն ունենալու համար:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն կրթության մասին բազմաչարչար օրենքը ներկոալիցիոն «կռվախնձոր» է դարձել։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նա հարյուրավոր զինվորների ու սպաների կյանք է փրկել Արցախի ազատամարտի ժամանակ, բժշկի «ոսկե» ձեռքերով հազարավոր մարդկանց վերադարձրել է նորմալ կյանքի՝ փրկելով հաշմանդամ դառնալու անխուսափելի թվացող վտանգից:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր կառավարության ձեւավորման դեպքում Լոռու մարզպետ կարող է նշանակվել տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ով արդեն մի քանի անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայտնի երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է նաեւ ներքաղաքական թեմաների` ասելով, որ ինչքան էլ քաղաքականությունից հեռու է, այնուամենայնիվ. «Ես ժողովրդի մի մասն եմ եւ իմ մաշկի վրա զգում եմ բոլոր փոփոխությունները, այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի համայնքապետարանը ներկայացրել է 2018 թվականի գնումների փոփոխված պլանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ), այլեւս ՀՀԿ խորհրդի անդամ չէ: Մեզ հետ զրույցում Աղաբաբյանը նշեց, որ ինքը արդեն ՀՀԿ խորհրդի անդամ չէ, չի մասնակցում նիստերին, տեղյակ չէ՝ իրեն հեռացրել են, ազատել են, թե ինչ են արել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտոնյաները մինչեւ այս տարվա մարտի 30-ը պետք է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնեն 2017 թվականի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հատուկ քննչական ծառայությունն ընթացք է տվել մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի՝ «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին» վերնագրված զեկույցին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մարտի 27-ին՝ ժամը 21:15-ին, ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 28-ին՝ ժամը 02:21-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել քարակույտում. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մարտի 28-ին՝ ժամը 02:09-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Չինաստանում բալետի դասարան են բացել տարեց կանանց համար: