
Լեհաստանն ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգի մատակարարման համաձայնագիր ստորագրեց

Լեհաստանի կառավարությունն ստորագրել է հանրապետությանն ամերիկյան Patriot հակաօդային եւ հակահրթիռային համակարգի մատակարարումների համաձայնագիր: Արարողությունը կայացել է մարտի 28-ին Լեհաստանի մայրաքաղաքում:
Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, երկրի նախագահ Անջեյ Դուդայի եւ վարչապետ Մատեուշ Մորավեցկիի ներկայությամբ փաստաթղթի տակ իր ստորագրությունն է դրել պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:
«Այս համակարգը կապահովի անվտանգությունը եւ լեհական բանակի ինտեգրացումն ԱՄՆ-ի բանակի հետ»,- ասել է Բլաշչակը: «Մենք համակարգի դիմաց կվճարենք 4 միլիարդ 750 միլիոն դոլար: Դա լավ գին »,- հավելել է նախարարը: Լեհաստանը Patriot է ձեռք բերում «Վիսլա» հակաօդային պաշտպանության՝ ստեղծվող ազգային համակարգի համար:
Առաջին մատակարարումները պետք է սկսվեն 2022 թվականին, իսկ հաջորդները տեղի կունենան 2024 թվականին: Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, առաջին երկու փուլերը նախատեսում են Լեհաստանի կողմից 16 արձակման կայանքների, 208 հրթիռների, ռոդարներով չորս ռադիոտեղորոշիչ կայանների ձեռքբերում: